Մեսսին հիասթափված է «Բարսելոնայի» ղեկավարության որոշումից

Մեսսին հիասթափված է «Բարսելոնայի» ղեկավարության որոշումից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կապ չի ունեցել ակումբի տնօրեն Պերե Գրատակոսի պաշտոնանկության հետ։

Վերջինս աշխատանքից ազատվել էր արգենտինացու մասին կատարած մեկնաբանության պատճառով: Գրատակոսն ասել էր, որ Մեսսին առանց իր թիմակիցների այդքան լավ չէր խաղա:

«Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ Մեսսին հիանալի հարաբերությունների մեջ է Գրատակոսի հետ, ում օրոք իր նորամուտն է նշել «Բարսելոնայի» երկրորդ թիմում: «Կապտանռնագույնների» առաջատարը համաձայն է ակումբի նախկին տնօրենի հնչեցրած կարծիքի հետ և այժմ իրեն պարտավորված է զգում նրա առջև:

Հաղորդվում է նաև, որ Գրատակոսը «Մասիա 360» ծրագրի շրջանակում շարունակելու է աշխատանքը կատալոնական ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում