«Արսենալը» խնդիրներ չունեցավ «Սուոնսիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» խնդիրներ չունեցավ «Սուոնսիի» հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալն» արտագնա հանդիպումն անցկացրեց «Սուոնսիի» հետ և առավելության հասավ 4։0 հաշվով։ «Զիանգործներից» Օլիվյե Ժիրուն և Ալեքսիս Սանչեսը մեկական գոլ խփեցին, մեկական անգամ էլ սեփական դարպասը գրավեցին Ջեք Կորկն ու Կայլ Նոթոնը։

Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» վաստակած միավորների քանակը հասցրեց 44-ի և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» 15 միավորով եզրափակում է աղյուսակը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Սուոնսի» – «Արսենալ»՝ 4։0
Գոլերը՝ Ժիրու 37՛, Կորկ 54՛, Նոթոն 68՛, Սանչես 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում