«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Լաս Պալմասին» և ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Լուիս Էնրիկեի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Խավի Վարասի պաշտպանած դարպասը․ Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց, մեկական գոլով աչքի ընկան Լիոնել Մեսսին, Արդա Թուրանը և Ալեիքս Վիդալը։

Այս հաղթանակից հետո կատալոնական թիմն ունի 38 միավոր և շրջանցելով 36 միավոր ունեցող «Սևիլյային»՝ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» առաջատար «Ռեալին» զիջում է 2 միավորով, սակայն «Ռեալն» ու «Սևիլյան» տուրի շրջանակում միմյանց հետ խաղալու են հունվարի 15-ին, բացի այդ, մադրիդյան թիմը դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։ Ինչ վերաբերվում է «Լաս Պալմասին»՝ թիմը մնաց 24 միավորով՝ 8-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բարսելոնա» – «Լաս Պալմաս»՝ 5։0
Գոլերը՝ Սուարես 14՛, 57՛, Մեսսի 52՛, Թուրան 59՛, Վիդալ 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում