Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ժամանել է Մինսկ, որտեղ հունվարի 15-ից 22-ը տեղի կունենա «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարը:

Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները:

Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի: Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում