«Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

«Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Չելսին» հյուրընկալվեց գործող չեմպիոն «Լեսթերին»։

«Ազնվականները» շատ արագ հաշվի մեջ առաջ անցան․ 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկոս Ալոնսոն։ Խաղակեսն ակտիվ պայքարով, վտանգավոր գրոհների առատության աչքի չընկավ, և թիմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի սաներին հաջողվեց ևս երկու գոլ խփել․ նախ 51-րդ րոպեին Ալոնսոն դուբլ ձևակերպեց, ապա 71-րդ րոպեին Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը գրավեց Պեդրո Ռոդրիգեսը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» 52 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեսթերը» մնաց 21 միավորով՝ 15-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում