«Tata Steel». Առաջին տուրում Լևոն Արոնյանի արդյունքը (կատարված քայլերը)

«Tata Steel». Առաջին տուրում Լևոն Արոնյանի արդյունքը (կատարված քայլերը)

Հոլանդական Վեյկ Ան Զե քաղաքում մեկնարկել է տարվա առաջին խոշոր շախմատային մրցաշարը՝ «Տատա Սթիլը», որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերի առաջին մրցակիցն է եղել հնդիկ Պենտալա Հարիկրիշնան:

Ամբողջ պարտիայի ընթացքում սպիտակ խաղաքարերով հանդես եկող հնդիկ շախմատիստը մի փոքր նախընտրելի դիրք է ունեցել, սակայն Արոնյանը հմուտ պաշտպանությամբ կարողացել է ոչ-ոքի պարտադրել նրան:

Առաջին տուրում կայացած բոլոր 7 մրցախաղերից միայն մեկում է հաղթանակ գրանցվել․ Պավել Էլյանովը հաղթել է Ռիչարդ Ռապորդին:

Առաջին տուրի արդյունքները

  • Արոնյան – Հարիկրիշնա՝ 0.5-0.5
  • Ադհիբան – վան Վելի՝ 0.5-0.5
  • Էլյանով – Ռապորտ՝ 1-0
  • Կարյակին – Գիրի՝ 0.5-0.5
  • Սո – Կարլսեն՝ 0.5-0.5
  • Վոյտաշեկ – Նեպոմնյաշչի՝ 0.5-0.5
  • Անդրեիկին – Վեյ Յի՝ 0.5-0.5

Այսօր կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է Վեյ Յին:

Լևոն Արոնյանի խաղացած պարտիայի քայլերը

Հետևեք մեզ նաև Telegram-ում