ԱՊԼ. Ընդամենը 21 տուրում «Չելսին» գերազանցեց նախորդ առաջնության իր արդյունքը

ԱՊԼ. Ընդամենը 21 տուրում «Չելսին» գերազանցեց նախորդ առաջնության իր արդյունքը

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Չելսին» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Լեսթերին»:

Այդ հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 52 միավոր: «Opta»-ն տեղեկացնում է, լոնդոնցիներն արդեն ավելի շատ միավոր են վաստակել, քան են Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում, երբ մրցաշարն ավարտել էին 50 միավորով:

ԱՊԼ-ի 2015-16թթ․ առաջնութունում «կապույտները» հանդես են եկել Ժոզե Մոուրինյուի և Գուս Հիդինկի գլխավորությամբ՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում