Մխիթարյան. Ռոջերսն առաջարկում էր տեղափոխվել «Լիվերպուլ» և խաղալ Սուարեսի ու Ջերարդի կողքին

Մխիթարյան. Ռոջերսն առաջարկում էր տեղափոխվել «Լիվերպուլ» և խաղալ Սուարեսի ու Ջերարդի կողքին

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլի» դեմ այսօր կայանալիք հանդիպումից առաջ խոստովանել է, որ 2013 թվականին մերսիսայդյան ակումբ տեղափոխվելու հնարավորություն է ունեցել: Գործարքը խափանել է «Լիվերպուլի» ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպը, ով այն ժամանակ գլխավորում էր Դորտմունդի «Բորուսսիան»:

«Երբ հանդես էի գալիս «Շախտյորում» երկու կամ երեք անգամ հեռախոսով զրուցել եմ «Լիվերպուլի» այն ժամանակվա մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ: Նա ցանկանում էր, որ միանամ մերսիսայդցիներին և խաղամ Լուիս Սուրաեսի ու Սթիվեն Ջերարդի հետ: Մտածում էի ընդունել առաջարկը, սակայն միևնույն ժամանակ հասկանում էի, որ Ուկրաինայի ու Անգլիայի առաջնությունների միջև խաղամակարդակների տարբերությունը կարող է չափազանց մեծ լինել:

Երկու շաբաթ անց Կլոպն ընդհատեց դանիական կղզիներից մեկում իր արձակուրդը, որպեսզի Դորտմունդում հանդիպի ինձ: Գիտեի, որ նա երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու լավ համբավ ունի: Մեր հանդիպումից հետո տեղափոխվեցի «Բորուսսիա»: Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում