«Ռեալը» համաձայնեցրել է Իսակի տրանսֆերը

«Ռեալը» համաձայնեցրել է Իսակի տրանսֆերը

«Ռեալը» և շվեդական ԱԻԿ-ը համաձայնության են հասել հարձակվող Ալեքսանդր Իսակի տեղափոխության շուրջ:

«Marca»-ն տեղեկացնում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում մադրիդյան ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրելու: ՖԻՖԱ-ի կողմից տրանսֆերային արգելքի պատճառով «Ռեալն» Իսակին կարող է հայտավորել միայն ամռանը:

Շվեդական ֆուտբոլի ծագող աստղը 2 օր առաջ դարձել է այդ երկրի ազգային հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

«Արքայական ակումբն» Իսակի համար պայքարում առաջ է անցել «Բավարիայից», «Յուվենտուսից» և «Չելսիից»: ԱԻԿ-ի կազմում նրա խաղերից մեկին հետևել են 90 ակումբների սկաուտներ, իսկ հաջորդ հանդիպումներից մեկում՝ 122 սկաուտներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում