Լուիս Էնրիկե. Վիդալն ապացուցեց, որ սխալվում էի նրա հարցում

Լուիս Էնրիկե. Վիդալն ապացուցեց, որ սխալվում էի նրա հարցում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Պրիմերայի 18-րդ տուրում «Լաս Պալմասի» հետ կայացած հանդիպումը (5:0), ինչպես նաև գովեստի խոսքեր է ասել թիմի աջ պաշտպան Ալեիշ Վիդալի մասին:

«Ակնհայտ է, որ ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով Վիդալն ահռելի աշխատանք է կատարում: Ալեիշն ապացուցեց, որ սխալվում է նրա հարցում:

Սա ֆուտբոլային թիմ է, և ես չեմ կարող անընդհատ ռոտացիա կատարել, սակայն ցանկանում եմ բոլոր խաղացողներին հասկացնել, որ նրանք մեզ համար կարևոր են: «Բարսելոնայում» չկա որևէ ֆուտբոլիստ, ով բացարձակապես գոհ է իր ստացած խաղաժամանակից, և դա նորմալ է: Գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում, որովհետև ես նույնպես ֆուտբոլիստ եմ եղել:

«Լաս Պալմասի» հետ մեր ցուցադրած խաղը լավագույնն էր ընթացիկ մրցաշրջանում, ինչպես նաև լավագույններից մեկը, որ ես անցկացրել եմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ պաշտոնում: Մենք սպասում էին, որ մցակիցը մեզ համար խնդիրներ կստեղծի, սակայն մեր պաշտպանությունը հիանալի խաղաց»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում