«Շալկեն» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը
15/01/2017 13:18
Նմանատիպ
«Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել «Շալկեի» ձախ պաշտպան Սեադ Կոլոշինացին,- հայտնում է «Football Italia»-ն՛
«Ծեր սինյորան» գերամանցիներին առաջարկել է 3 միլիոն եվրո, ինչպես նաև 2 միլիոն հնարավոր բոնուսների տեսքով: «Շալկեն» մերժել է առաջարկը և մտադիր է բոսնիացուն թիմում պահել նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ամռանը սպառվում է 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը:
«Յուվենտուսը» մտադիր է Կոլոշինացի միջոցով փոխարինել Պատրիս Էվրային, ով մոտ է Անգլիա վերադառնալուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում