Ռաուլ․ Հաճելի է ամեն անգամ վայելել Մեսսիի խփած գոլերը

Ռաուլ․ Հաճելի է ամեն անգամ վայելել Մեսսիի խփած գոլերը

«Ռեալի» նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հերթական նվաճումը:

Արգենտինացին աչքի է ընկել «Լաս Պալմասի» դեմ երեկ կայացած խաղում (5:0), ինչի շնորհիվ կրկնել է Ռաուլի ռեկորդը, ով Իսպանիայի առաջնություններում գոլ է խփել 35 տարբեր թիմերի դարպասը:

«Հաճելի է ամեն անգամ վայելել Լա Լիգայում նրա խփած գոլերը»,- թվիթերյան իր էջում գրել հռչակավոր իսպանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում