Յուրա Մովսիսյան. Խնդիրը նրանում է եղել, որ չեմ կարողացել «մասկա» հագնել

Յուրա Մովսիսյան. Խնդիրը նրանում է եղել, որ չեմ կարողացել «մասկա» հագնել

«Բարի լույս, հայեր» հաղորդման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ խոսել հավաքականից հեռանալու մասին:

«Ինձ ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, թե ես ինչ եմ արել մեր հավաքականի, մեր ֆուտբոլի համար: Եթե ինչ-որ մեկը կա, որ դեռ չգիտի կամ չի հավատում, դա արդեն իր անձնական խնդիրն է, քանի որ ես ասելու բան չունեմ: Բոլորն էլ տեղյակ են, ամեն ինչն էլ բոլորը լավ գիտեն:

Բոլորը տեսան, թե ինչպիսի աջակցություն ստացա երկրպագուների կողմից, քանի որ մարդիկ գիտեն, որ ես միշտ էլ պարզ եմ եղել: Գուցե հենց դրա մեջ է խնդիրը եղել, որ բոլորն էլ իմ անելիքները լավ են իմացել, տեսել են: Երբեք ուրիշ դեր չեմ խաղացել, չեմ կարողացել «մասկա» հագնել ու ման գալ:

Հավաքական վերադառնալու հարցը փակվա՞ծ է: Դժվար հարց է, չգիտեմ, կարող է շուտով փակված լինել, որովհետև ես այն ֆուտբոլիստներից չեմ, որ նստեմ սպասեմ, թե երբ են ինձ զանգահարելու: Հավաքականի խաղերին հետևում եմ, կապի մեջ եմ որոշ ֆուտբոլիստների հետ», – ասել է 29-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տա Յուրա Մովսիսյանին հանդես գալ հավաքականում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում