Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններ. մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններ. մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ մրցաշարերում կայացան երրորդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Զավեն Անդրիասյանը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ պարտիայում: Խաղաղությամբ ավարտվեցին նաև Մանուէլ Պետրոսյան – Սամվել Տեր-Սահակյան և Հովհաննես Գաբուզյան – Հայկ Մարտիրոսյան պարտիաները: Երրորդ տուրում առաջին միավորը վաստակեց Կարեն Գրիգորյանը, ով լարված պայքարում հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին: Այս տուրում Արման Փաշիկյանի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը:

Երրորդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է Զավեն Անդրիասյանը, ով 3 հնարավորից վաստակել է 2.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը առաջատարից հետ են մնում կես միավորով, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Հարությունյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուէլ Պետրոսյանն իրենց ակտիվում գրանցել են 1-ական միավոր:

Չորրրդ տուրի զույգեր`

Անդրիասյան – Պետրոսյան Տ.
Մարտիրոսյան – Գրիգորյան
Փաշիկյան – Գաբուզյան
Տեր-Սահակյան – Հովհաննիսյան
Հարությունյան – Պետրոսյան Մ.

Կանանց մրցաշարի 5 պարտիաներից երեքն ունեցան հաղթական ավարտ. Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանն ու Սուսաննա Գաբոյանն առավելության հասան համապատասխանաբար Արմինե Բաբայանի, Նարինե Գասպարյանի ու Նարե Առաքելյանի նկատմամբ: Արփինե Գրիգորյան – Մարիամ Ավետիսյան ու Մարիա Գևորգյան – Աննա Սարգսյան պարտիաներն ավարտվեցին խաղաղությամբ:

Երրորդ տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել 2.5 միավոր վաստակած Մարիամ Ավետիսյանը: Մարիա Գևորգյանը, Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Հայրապետյանը առաջատարից հետ են մնում կես միավորով, Աննա Սարգսյանը վաստակել է 1.5 միավոր, Նարինե Գասպարյանն ու Արմինե Բաբայանը իրենց ակտիվում գրանցել են կեսական միավոր, իսկ Նարե Առաքելյանը դեռ միավոր չի վաստակել:

Չորրորդ տուրի զույգեր`

Ղուկասյան – Գաբոյան
Գասպարյան – Առաքելյան
Սարգսյան – Հայրապետյան
Ավետիսյան – Գևորգյան
Բաբայան – Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում