Պաշտոնական. «Բավարիան» միանգամից 2 տրանսֆեր է կատարել

Պաշտոնական. «Բավարիան» միանգամից 2 տրանսֆեր է կատարել

«Բավարիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սեբաստյան Ռուդիի ու կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի տեղափոխությունների մասին:

Երկու խաղացողներն էլ մյունխենյան թիմին միանալու են առաջիկա ամռանը, իսկ մրցաշրջանն ավարտելու են «Հոֆենհայմի» կազմում: Ռուդին պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, իսկ Զյուլեն` 2022 թվականի հունիսի 30-ը:

26-ամյա Ռուդին գերմանական գրանդին միանալու է ազատ խաղացողի կարգավիճակով, իսկ 21-ամյա Զյուլե համար, ըստ ոչ պաշտոնական տեղեկության, «Բավարիան» վճարելու է մոտ 25 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում