Յարոմիր Յագրը թարմացրել է իր փառահեղ ռեկորդը

Յարոմիր Յագրը թարմացրել է իր փառահեղ ռեկորդը

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում «Ֆլորիդան» 4:3 հաշվով հաղթել է «Կոլամբուսին»: Հաղթական գոլը հեղինակել է հարձակվող Յարոմիր Յագրը:

44-ամյա չեխը 134-րդ անգամ հաղթական գոլ է խփել, ինչը NHL-ում իր սահմանած ռեկորդի թարմացումն է: Երկրորդ տեղում է Ֆիլ Էսպոսիտոն (118 գոլ): Գործող հոկեյիստների մեջ Յագրի մոտակա հետապնդողը «Կոլորադոյի» հարձակվող Ջերոմ Իգինլան է (97 գոլ, 6-րդ տեղ):

Ընթացիկ մրցաշրջանի 45 խաղում Յագրը դարձել է 8 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում