Կոնտե. Կոստան մեջքի վնասվածք ունի

Կոնտե. Կոստան մեջքի վնասվածք ունի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հետ վիճաբանության մասին տեղեկությունները:

Ավելի վաղ անգլիական լրատվամիջոցները գրել էին, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Լեսթերի» հետ հանդիպումը (3:0) բաց է թողել, քանի որ Չինաստանից ստացած գայթակղիչ առաջակի պատճառով 3 օր չի մարզվել: Նաև նշվում էր ֆիզպատրաստության մարզչի հետ կոնֆլիկտի մասին, որում Կոնտեն եղել է իր օգնականի կողմից:

«Դիեգոն երեքշաբթի օրվա մարզման ժամանակ մեջքի ցավեր զգաց և այդ պատճառով «Լեսթերի» դեմ չէր խաղում: Այդ մասին հանդիպումից առաջ նույնպես ասել եմ: Դա ճշմարտություն է. չեմ ստում:

Չինաստանից առաջարկ Կոստայի՞ն: Այդ մասին ոչինչ չգիտեմ: Եթե կան խնդիրներ, որոնց մասին դուք գրում էիք, ապա դրանք կլուծենք հանդերձարանում, այլ ոչ թե մամուլի ասուլիսում»,- իտալացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում