«Էվերթոնը» 4 անպատասխան գնդակ խփեց «Ման․ Սիթիի» դարպասը (տեսանյութ)

«Էվերթոնը» 4 անպատասխան գնդակ խփեց «Ման․ Սիթիի» դարպասը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ «Գուդիսոն Պարկում» կայացած հանդիպման առաջին կեսն անցավ ակտիվ պայքարում, թիմերի արագ գրոհների պայմաններում, սակայն արձանագրվեց մեկ գոլ․ 34-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Ռոմելու Լուկակուն։

Երկրորդ խաղակեսում «քաղաքայիններն» ավելի շատ տիրեցին գնդակին (72%-28%), ավելի շատ հարվածներ կատարեցին (12:6), սակայն ևս 3 գնդակ բաց թողեցին․ մեկական անգամ աչքի ընկան Կևին Միրալյասը, Թոմ Դևիսը և Ադեմոլա Լուկմանը։

Այս հաղթանակից հետո «Էվերթոնն» ունի 33 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 42 միավորով՝ 5-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 4։0
Գոլերը՝ Լուկակու 34՛, Միրալյաս 47՛, Դևիս 79՛, Լուկման 90+4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում