Նայնգոլանի գոլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Նայնգոլանի գոլի շնորհիվ «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ուդինեզեին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Միակ գոլը 12-րդ րոպեին խփեց Ռաջա Նանյգոլանը։ 18-րդ րոպեին «գայլերը» հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություն ունեին, սակայն Էդին Ջեկոն վրիպեց 11-մետրանոց նշակետից։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» 11-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 25 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում