Օզիլը՝ Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Օզիլը՝ Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Գերմանիայի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը 2016 թվականի արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ։ 

Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ քվեարկության արդյունքում Օզիլը ստացել է ձայների 54․5%-ը՝ շրջանցելով «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսին (33,9%)։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Քյոլնի» պաշտպան Յոնաս Հեկտորը (4%), իսկ մյուս թեկնածուների արդյունքները չեն հրապարակվում;

Այսպիսով, 28-ամյա Օզիլը կարիերայում 5-րդ անգամ ստացավ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը․ ավելի վաղ Օզիլն այս կոչման արժանացել է 2011, 2012, 2013, 2015 թվականներին։

Նշենք, որ 2016 թվականի արդյունքներով Մեսութ Օզիլը ճանաչվել էր նաև «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում