Իգուային․ Իհարկե, Մեսսիին խորհուրդ կտայի խաղալ «Յուվենտուսում»

Իգուային․ Իհարկե, Մեսսիին խորհուրդ կտայի խաղալ «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին խորհուրդ կտա տեղափոխվել թուրինյան ակումբ, եթե վերջինս որոշի հեռանալ կատալոնական ակումբից։

«Իհարկե, Մեսսիին խորհուրդ կտայի խաղալ «Յուվենտուսում»: Ա Սերիան բարդ առաջնություն է, սա վերաբերում է հատկապես պաշտպանությանը: Չգիտեմ՝ արդյո՞ք Մեսսին և Ռոնալդուն կկարողանային այդքան շատ գոլեր խփել այստեղ, բայց մենք պետք է նրանց տեսնենք այստեղ»,- 29-ամյա Իգուայինի խոսքն է փոխանցում «Marca»-ն՝ հղում կատարելով «Tuttosport»-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում