«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆֆորդում»․ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Լիվերպուլին»։

Առաջին խաղակեսն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ․ գոլ խփելու հիանալի հնարավորություններ ունեցան Պոգբան, Իբրահիմովիչը, Հենրիխ Մխիթարյանը, սակայն հաշիվը բացեցին հյուրերը։ 26-րդ րոպեին Պոլ Պոգբան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, և գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ջեյմս Միլները։

Երկրորդ խաղակեսում ևս Ժոզե Մոուրինյուի սաները գնդակին տիրելու հարաբերակցությամբ, վտանգավոր գրոհներով ունեին առավելություն, սակայն կարողացան միայն մեկ գոլ խփել․ 84-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Զլատան Իբրահիմովիչը։

Այժմ «Լիվերպուլն» ունի 45 միավոր, «Տոտենհեմի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները՝ առաջատար «Չելսիին» զիջելով 7 միավորով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 40 միավոր։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 1։1
Գոլերը՝ Իբրահիմովիչ 84՛ – Միլներ 27՛ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում