Աֆրիկայի գավաթ․ Մարեզի դուբլի շնորհիվ Ալժիրը խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Աֆրիկայի գավաթ․ Մարեզի դուբլի շնորհիվ Ալժիրը խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Գաբոնում ընթացող Աֆրիկայի գավաթի խաղարկության առաջին տուրի շրջանակում կայացավ Ալժիր-Զիմբաբվե հանդիպումը։

Խաղի 12-րդ րոպեին «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզն առաջ մղեց Ալժիրին։ 5 րոպե անց Կուդակվաշե Մախաչին վերականգնեց հավասարությունը, իսկ 29-րդ րոպեին Նյաշա Մուշեկվին խփեց Զիմբաբվեի երկրորդ գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Ալժիրը պարտությունից խուսափեց 82-րդ րոպեին․ Մարեզը, ով վերջերս է ստացել Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, դուբլ ձևակերպեց՝ խփլով այս խաղի վերջին գոլը։

B խմբի մյուս՝ Թունիս-Սենեգալ հանդիպումը մեկնակելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում