Աֆրիկայի գավաթ․ Սենեգալը հաղթեց Թունիսին (տեսանյութ)

Աֆրիկայի գավաթ․ Սենեգալը հաղթեց Թունիսին (տեսանյութ)

Աֆրիկայի գավաթի խաղարկության առաջին տուրում Սենեգալի հավաքականն առավելության հասավ Թունիսի ընտրանու նկատմամբ՝ խփելով երկու անպատասխան գոլ։ Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ 30-րդ րոպեին Կարա Մբոջին կրկնապատկեց առավելությունը։

Այս հաղթանակից հետո Սենեգալը գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ Այս խմբի մյուս՝ Ալժիր-Զիմբաբվե հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում