Արտագնա խաղում «Յուվենտուսը» պարտվեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Յուվենտուսը» պարտվեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալեց առաջատար «Յուվենտուսին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Մանուշակների» կազմում մեկական գոլ խփեցին Նիկոլա Կալինիչը և Միլան Բադելը, իսկ թուրինցիներից հաշիվը կրճատեց Գոնսալո Իգուայինը։

Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Յուվենտուսը» 45 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում։ Նշենք, որ երկու թիմերն էլ 19 հանդիպում են անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ֆիորենտինա» – «Յուվենտուս»՝ 2։1
Գոլերը՝ Կալինիչ 37՛, Բադել 54՛ – Իգուային 58՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում