«Մոնակոն» հաղթեց «Մարսելին» և հավասարվեց «Նիցային» (տեսանյութ)

«Մոնակոն» հաղթեց «Մարսելին» և հավասարվեց «Նիցային» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց «Մարսելի» նկատմամբ։ «Վելոդրոմում» կայացած հանդիպումն ավարտվեց 1։4 հաշվով․ հյուրերից Բերնադու Սիլվան դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Թոմա Լեմարն ու Ռադամել Ֆալկաոն, իսկ դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Ռոլանդուն։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» ունի 45 միավոր և «Նիցայի» հետ կիսում է առաջատարի կարգավիճակը, իսկ «Մարսելը» մնաց 30 միավորով՝ 6-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մարսել» – «Մոնակո»՝ 1։4
Գոլերը՝ Ռոլանդու 28՛ – Լեմար 15՛, Ֆալկաո 21՛, Սիլվա 45՛, 56՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում