Վեյկ ան Զե. 2-րդ տուրում Արոնյանի պարտիայի արդյունքը և կատարված քայլերը

Վեյկ ան Զե. 2-րդ տուրում Արոնյանի պարտիայի արդյունքը և կատարված քայլերը

Վեյկ ան Զեում ընթացող «Տատա Սթիլ» խոշոր մրցաշարում կայացել է երկրորդ տուրը:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է չինացի Յի Վեյի հետ: 35 քայլերից բաղկացած պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Ոչ-ոքիի գրանցումից առաջ 34-ամյա շախմատիստը գտել է, որ հավասար դիրքում ռիսկի դիմելու անհրաժեշտություն չկա:

Տուրի մյուս խաղերում հաղթանակներ են տոնել Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովը և Պենտալա Հարիկրիշնան:

2-րդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի միայն Էլյանովը: Արոնյանը 1 միավորով 4-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում