Ռոնալդուն կրկնել է 11-մետրանոցներով գոլերի Իսպանիայի առաջնության պատմության ռեկորդը

Ռոնալդուն կրկնել է 11-մետրանոցներով գոլերի Իսպանիայի առաջնության պատմության ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակորեն է իրացրել Պրիմերայի 18-րդ տուրի` «Սևիլjայի» հետ խաղում (1:2) նշանակված 11-մետրանոց հարվածը:

«Opta»-ն հայտնում է, որ պորտուգալացին հավասարվել է Իսպանիայի առաջնությունների պատմության ընթացքում 11-մետրանոց հարվածներով գոլերի ռեկորդակիր Ուգո Սանչեսին: «Արքայական ակումբի» նախկին հարձակվողը նշակետից կատարած հարվածներով 56 անգամ գրավել է մրցակիցների դարպասները:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն 13 խաղում 12 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում