Գևորգ Ղազարյանի գոլային փոխանցումը հաղթական է դարձել (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանի գոլային փոխանցումը հաղթական է դարձել (տեսանյութ)

Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրում «Մարիտիմուն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, 3:1 հաշվով հաղթել է «Պասուշ դե Ֆերեյրային»:

Կղզիաբնակ թիմը մեկնարկային 8 րոպեների ընթացքում երկու գոլ է խփել: Դրանցից երկրոդը, որը հետագայում դարձել է հաղթական, գրանցվել է Ղազարյանի իրացրած անկյունայինից հետո:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+3 րոպեին 28-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինվել է:

Այդ հաղթանակի շնորհիվ «Մարիտիմուն» վաստակել է 26 միավոր և բարձրացել է 6-րդ հորիզոնական:



Հետևեք մեզ նաև Telegram-ում