Դավիթ Յուրչենկոն տեղափոխվում է ռուսական այլ թիմ

Դավիթ Յուրչենկոն տեղափոխվում է ռուսական այլ թիմ

«Անժիի» հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարիերան շարունակելու է «Ուրալում»,- գրում է «Мatchtv.ru»-ն:

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը եկատերինբուրգյան ակումբ ձևակերպվելու է առաջիկա ժամանակահատվածում: 

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրչենկոն ոչ մի խաղի չի մասնակցել: Սպասվում էր, որ դարպաապահը մեկնարկային կազմում կփոխարինի Ալեքսանդր Բելենովին, սակայն վերջինս կարող է մնալ թիմում, եթե նրա ֆինանսական պահանջները բավարարվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում