Պաշտոնական. «Լոկոմոտիվի» առաջատարը տեղափոխվել է «Սպարտակ» (լուսանկար)

Պաշտոնական. «Լոկոմոտիվի» առաջատարը տեղափոխվել է «Սպարտակ» (լուսանկար)

«Լոկոմոտիվի» եզրային կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը դարձել է «Սպարտակի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է «կարմրասպիտակների» պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստի կնքած պայմանագիրն ուժի մեջ է մտնելու հունվարի 18-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է մոտ 4 միլիոն եվրո:

Սամեդովը «Սպարտակի» սանն է: Մոսկվացիների հիմնական թիմում նա նորամուտը նշել է 2002 թվականին և անցկացրել է 59 խաղ, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ: Դրանից հետո նա հանդես է եկել «Դինամոյի» ու «Լոկոմոտիվի» կազմում:

Կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «երկաթուղայինների» կազմում մասնացկել է 15 հանդիպման, որոնցում 4 գոլ է հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում