Պաշտոնական. Ձաձան՝ «Վալենսիայի» ֆուտբոլիստ (լուսանկար)

Պաշտոնական. Ձաձան՝ «Վալենսիայի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձան տեղափոխվել է «Վալենսիա»,- հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

«Չղջիկները» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել են իտալացուն, իսկ ամռանն իրավունք կունենան գնել նրա ամբողջական տրանսֆերը: Վարձակալության համար վճարվելու է է 2 միլիոն եվրո, իսկ ամբողջական տրանսֆերի հնարավոր ձևակերպումը կկազմի ևս 10 միլիոն:

25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է «Վեսթ Հեմում»: ԱՊԼ-ում նա մասնակցել է 8 խաղի, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Արդյունքում, լոնդոնցիները որոշել են չգնել նրա իրավունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում