«Ալաշկերտը» խաղալու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ

«Ալաշկերտը» խաղալու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ

Մրցաշրջանի երկրորդ կեսի նախապատրաստության շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կռիլյա Սովետովի» հետ:

Սամարացիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղը կայանալու է փետրվարի 6-ին՝ Անթալիայում: Այս օրը «Կռիլյա Սովետովը» երկու մրցավեճ է անցկացնելու:

Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքը երևանցիների համար կլինի առաջինը: Երկրորդն անցկացվելու է ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում