Հայաստանի հավաքականների լեգիոներների վերջին ելույթները

Հայաստանի հավաքականների լեգիոներների վերջին ելույթները

Հանգստյան օրերին բասկետբոլի Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների լեգիոներներն իրենց ակումբներում հերթական խաղերն են անցկացրել: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է նրանց ելույթների մասին տեղեկութուններ:

ԱՄՆ-ի ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» 69:72 հաշվով պարտվել է «Ջորջ Թաուն» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ» ակումբը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 77:54 հաշվով հաղթանակի է հասել «Ռիվիեր» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 5 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 79:53 հաշվով առավելության է հասել «Կնոկսի» նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 18 րոպե և հավաքել 5 միավոր:

Կարեն Չիվիչյանի «Այդահո Սթեյթը» 62:77 հաշվով պարտվել է «Այդահո Վանդալս» ակումբին: Կարեն Չիվիչյանը չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 77:85 հաշվով պարտություն է կրել «Հեմփթոն» ակումբից: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և իր հաշվին գրանցել 7 միավոր: 18 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվրը» զբաղեցնում է 4 –րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կենտրոնական Բրայանթ Դանստոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 17-րդ տուրի շրջանակներում 92:81 հաշվով առավելության է հասել «Պանատինաիկոսի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 36 րոպե և հավաքել 7 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում