Հետազոտություն. 10 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը 100 միլիոն եվրոյից ավելին է

Հետազոտություն. 10 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը 100 միլիոն եվրոյից ավելին է

Մարզական հետազոտությունների կենտրոնը (CIES Football Observatory) ավանդաբար ներկայացրել է թոփ-5 առաջնություններում հանդես եկող ամենաթանկարժեք հարյուր ֆուտբոլիստների ցանկը:

Խաղացողների տրանսֆերային գինը որոշելու համար հաշվարկվել են դրա վրա ազդող գրեթե բոլոր գործոնները, այդ թվում պայմանագրի ժամկետը, հաջող ելույթները, տարիքը, մարքեթինգային գրավչությունը և այլ կետեր: Վերջին տարիներին ֆուտբոլիստների համար վճարված գումարները հիմնականում շատ մոտ են եղել CIES-ի սահմանած գներին:

Ներկայումս աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն է, ում տրանսֆերը գնահատվել է 246 միլիոն եվրո: Լավագույն եռյակում են նաև «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (170 մլն) և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան (155):

Դարպասապահներից առաջին տեղում է «Ատլետիկոն» ներկայացնող Յան Օբլակը (59), իսկ պաշտպաններից՝ «Արսենալի» ֆուտբոլիստ Էկտոր Բելերինը (70):

Թոփ-10 հետևյալ հերթականությունն ունի.

1. Նեյմար («Բարսելոնա») – 246,8 միլիոն եվրո
2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 170,5
3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 155,3
4. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 150,4
5. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 145,2
6. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 139,2
7. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 126,5
8. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 113,8
9. Դելե Ալի («Տոտենհեմ») – 110,5
10. Էդեն Ազար («Չելսի») – 101,5

Թոփ-100 ամենաթանակրժեք ֆուտբոլիստների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում