Զիդան. Ռամոսի ինքնագոլից հետո ոչինչ չի փոխվի, նա «Ռեալի» առաջատարն է

Զիդան. Ռամոսի ինքնագոլից հետո ոչինչ չի փոխվի, նա «Ռեալի» առաջատարն է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել Պրիմերայի 18-րդ տուրում «Սևիլյայից» կրած պարտության (1:2) մասին: Այդ խաղից հետո ընդհանտվել մադրիդցիների 40-խաղյա անպարտելիության շարքը:

«Պատրաստ էինք նրան, որ մի պարտվելու ենք: Ցավալի է 85-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առաջ լինել, սակայն արդյունքում պարտվել, բայց նման արդյունքն ընդունելուց բացի այլ բան չենք կարող անել. սա ֆուտբոլ է: Ես միևնույն է՝ հպարտ եմ իմ սաներով: «Սևիլյան» հիանալի թիմ է, և մեզ իսկապես շատ դժվար էր նրա հետ խաղալ:

Սերխիո Ռամո՞սը: Այդ ինքնագոլից հետո ոչինչ չի փոխվի: Նա այս թիմի առաջատարն է»,- ֆրանսաիցու խոսքերն է մեջբերում «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում