Australian Open. Վավրինկան փրկվեց պարտությունից, Ֆեդերերը հաղթեց 4 սեթում (տեսանյութ)

Australian Open. Վավրինկան փրկվեց պարտությունից, Ֆեդերերը հաղթեց 4 սեթում (տեսանյութ)

Ավստրալիայի Բաց առաջնությունում ավարտվեց առաջին խաղային օրը:

Աշխարհի չորրորդ թենիսիստ Ստեն Վավրինկան Մարտին Կլիժանի դեմ խաղում մոտ է եղել պարտությանը: Առաջին 4 սեթերից հետո հաշիվն է եղել 2:2, իսկ վճռորոշ՝ 5-րդ սեթում սլովակը շահել է մրցակից մատուցումը և առաջ անցել` 4:3: Միայն դրանից հետո շվեյցարացուն հաջողվել է բեկել խաղի ընթացքը, 2 անընդմեջ բրեյք կատարել և ընդհանուր 4:6, 6:4, 7:5, 4:6, 6:4 հաշվով առավելության հասնել:

«Մեծ Սաղավարտի» նախորդ երկու մրցաշարերը բաց թողած Ռոջեր Ֆեդերերը Յուրգեն Մելցերի դեմ մրցավեճի առաջին կեսում հավասար մրցակցության է հանդիպել (1:1), սակայն հետո կարողացել է ամբողջովին գերազանցել ավստրիացուն: Գրանցվել է 7:5, 3:6, 6:2, 6:2 հաշիվը:

Ավելի վաղ հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել Էնդի Մարեյը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում