«Բավարիան» ու Ռոբենը նոր պայմանագիր են կնքել (լուսանկար)

«Բավարիան» ու Ռոբենը նոր պայմանագիր են կնքել (լուսանկար)

«Բավարիայի» եզրային հարձակվող Արյեն Ռոբենը ակումբի հետ նոր համաձայնագիր է ստորագրել:

Թարմացված պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը,- հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը գերմանական թիմի կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Այս ընթացքում հոլանդացին 5 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել է այդ երկրի Գավաթը: 2013 թվականին «Բավարիան» դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ Ռոբենը հաղթական գոլն է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում