Թոփ-5 առաջնություններ․ «Ատլետիկոն» ամենաշատն է հաղթում նվազագույն հաշվով

Թոփ-5 առաջնություններ․ «Ատլետիկոն» ամենաշատն է հաղթում նվազագույն հաշվով

Վիճակագրությունը փաստում է, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նախընտրում է նվազագույն հաշվով հաղթանակներ տոնել։

«Marrca»-ն տեղեկացնում է, որ 2012 թվականին «Ատլետիկոն» գլխավորելուց հետո Սիմեոնեի սաները 49 անգամ նվազագույն հաշվով հաղթանակ են տոնել։ Այս ցուցանիշով «Ատլետիկոն» վերջին 5 տարիների եվրոպական թոփ-5 առաջնություններում հավասարը չունի։

Երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսն» է, որը 2012 թվականից ի վեր 40 անգամ է հաղթել 1։0 հաշվով։ Թուրինյան թիմին հաջորդում են «Ատլետիկը»՝ 33 և «Սենտ Էտյենը»՝ 29։ «Ատլետիկոյին» 0։1 հաշվով պարտվել է 34 թիմ, միայն «Էսպանյոլը» 4 անգամ է նվազագույն հաշվով զիջել Սիմեոնեի թիմին, իսկ «Ռեալն» ու «Վիլյառեալը»՝ 3-ական անգամ։

Վերջին 5 տարիների տվյալներով «Ատլետիկոն» առաջատար է նաև 1 գնդակի տարբերությամբ տոնած հաղթանակների քանակով՝ 76։ Երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսն» է՝ 70։ «Բարսելոնան» և «Ռեալը» 5 տարվա ընթացքում նվազագույն առավելությամբ հաղթել են համապատասախանաբար 58 և 59 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում