Պաշտոնական խաղերում անպարտելիության ամենաերկար շարքերը

Պաշտոնական խաղերում անպարտելիության ամենաերկար շարքերը

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ռեալը» 1։2 հաշվով պարտվեց «Սևիլյային»՝ վերջին 41 խաղերի ընթացքում կրելով առաջին պարտությունը։ Հիմա եթե «սերուցքայինները» ցանկանում են գերազանցել «Սելթիկի» հավերժ թվացող ռեկորդը, պետք է ամեն ինչ նորից կսկսեն։

«Սելթիկը» պատմական ցուցանիշը սահմանել է 100 տարի առաջ՝ չպարտվելով 62 խաղում։ Ընդ որում, այդ բոլոր խաղերն անցկացվել են Շոտլանդիայի առաջնության շրջանակում։ Իսկ ահա բելգիական «Յունիոնը» 1933-35 թվականների ընթացքում 60 խաղում չի պարտվել՝ հանդես գալով ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ գավաթի խաղարկությունում։

Եվրագավաթների ի հայտ գալուց հետո ամենաերկար անպարտելիության շարքը սահմանել է «Բենֆիկան»։ Լայոշ Ցեյզլերի և Էլեկ Շվարցի գլխավորությամբ «Բենֆիկան», որի գլխավոր աստղը եղել է լեգենդար Էյսեբիոն, չի պարտվել 50 անընդմեջ հանդիպում, ապա Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում պարտվել է «Ռեալին»։

Բոլոր մրցաշարերի պաշտոնական խաղերում անպարտելիության ամենաերկար շարքերը

62: «Սելթիկ» (SCO) 1915-17թթ․
60: «Յունիոն» (BEL) 1933-35թթ․
50: «Բենֆիկա» (POR) 1963-65թթ․
45: «Դինամո Զագրեբ» (CRO) 2014-15թթ․
43: «Յուվենտուս» (ITA) 2011-12թթ․
42: «Այաքս» (NED) 1995-96թթ․
= «Միլան» (ITA) 1991-92թթ․
40: «Նոթինգհեմ Ֆորեսթ» (ENG) 1978թ․
= «Ռեալ» (ESP) 2016-17թթ․

Տվյալները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում