Ֆեդերեր․ Ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում էի

Ֆեդերեր․ Ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում էի

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, վնասվածքներով պայմանավորված երկարատև դադարից հետո կորտ վերադառնալով, Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանում առավելության հասավ Յուրգեն Մելցերի նկատմամբ։ Ֆեդերերը վերադարձի և հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Զարմանում էի սեփական մատուցումներիս վրա։ Սկզբում նյարդային էի՝ չնայած վերջին օրերին և անգամ Յուրգենի հետ նախավարժանի ժամանակ ամեն ինչ կարգին էր։ Հենց առաջին հարվածից հետո հասկացա, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում էի։

Ուրախ եմ հաղթանակի համար։ Գոհ եմ, որ խաղն այսպես ավարտվեց, բայց ամենակարևորը․․․ Այստեղ լինելը, պարզապես կորտ վերադառնալն է։ Վայելում եմ այս պահը, թեպետ հեշտ չէ,- Ֆեդերերի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում