Գվարդիոլա․ Ուրախ եմ Մանչեսթերում աշխատելու համար, բայց․․․

Գվարդիոլա․ Ուրախ եմ Մանչեսթերում աշխատելու համար, բայց․․․

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Էվերթոնին» 0։4 հաշվով պարտվելուց հետո նշել է, որ խաղային խնդիրները լուծելու փնտրտուքի մեջ է։

-«Սիթիի» իրավիճակը բացառի՞կ է իմ կարիերայում։ Ես կասեի՝ ավելի շատ բացառիկ էր այն, որ 7 տարվա աշխատանքիս ընթացքում 6 անգամ ազգային առաջնության չեմպիոն եմ դարձել։ Ահա դա է բացառիկ իրողություն։ Հիմա պետք է լուծումներ փնտրեմ, թիմը պետք է կրկին հաղթանակներ տոնի։

Ուրախ եմ Մանչեսթերում աշխատելու համար, բայց պետք է խոստովանեմ, որ իմ նախկին թիմերը երբեք այսքան շատ գոլեր բաց չեն թողել։ Նման դեպքեր չեն եղել, և ես փորձում եմ հասկանալ, թե ինչու է ներկայիս իրավիճակն այդպիսին,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի 21 տուրում «քաղաքայինները» 26 գոլ են բաց թողել․ սա վատագույն ցուցանիշն է առաջին 7 հորիզոնականները զբաղեցնող թիմերի շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում