Նեյմարը կրկին կդառնա Բրազիլիայի հավաքականի ավագը

Նեյմարը կրկին կդառնա Բրազիլիայի հավաքականի ավագը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կրկին ստանալու է ազգային հավաքականի ավագի թևկապը, որից հրաժարվել էր օգոստոսին։

-Նեյմարը հանդիպել է ինձ հետ և ասել, որ կրկին ցանկանում է դառնալ Բրազիլիայի ավագը։ Նա ասաց, որ պատրաստ է դրան։ Այնպես որ՝ Նեյմարը կրկին կդառնա մեր ավագը։

Ես միշտ ժպտում եմ, երբ համեմատում են Նեյմարին, Մեսսիին և Ռոնալդուին։ Վերջին երկուսն իրենց կարիերայի գագաթնակետում են, իսկ Նեյմարի համար ամեն ինչ առջևում է,- Տիտեի խոսքը փոխանցում է «Seleção Brasileira»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում