«Տորինոյի» հետ խաղում «Միլանը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

«Տորինոյի» հետ խաղում «Միլանը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Տորինոյին»։ «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում կայացած խաղում թիմերը երկուական գնդակ խփեցին։ Առաջին կեսում դաշտի տերերի կազմում աչքի ընկան Անդրեա Բելոտին և Մարկո Բենասին, իսկ երկրորդ կեսում «Միլանից» գոլերը խփեցին Անդրեա Բերտոլաչին և Կարլոս Բական։

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը», որ 19 հանդիպում է անցկացրել, ունի 37 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 8-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Տորինո» – «Միլան»՝ 2։2

Գոլերը՝ Բելոտի 21՛, Բենասի 26՛ – Բերտոլաչի 55՛, Բակա 60՛ / 11-մետրանոց
Չիրացրած 11-մետրանոց՝ Ադեմ Լյայիչ 32՛
Կարմիր քարտ՝ Ալեսիո Ռոմանյոլի 89՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում