Վեյկ Ան Զե. 3-րդ տուրում Արոնյանի պարտիայի արդյունքն ու կատարված քայլերը

Վեյկ Ան Զե. 3-րդ տուրում Արոնյանի պարտիայի արդյունքն ու կատարված քայլերը

Վեյկ Ան Զեում ընթացող «Տատա Սթիլ» գերխոշոր մրցաշարում տեղի են ունեցել երրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի առաջին շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Ադհիբան Բաշկարանի հետ և ոչ-ոքի արդյունք գրանցել: Հավասար պայքարում անցած պարտիայի 35-րդ քայլից սկսած հնդիկ շախմատիստը պարտված դիրքում չհայտնվելու համար սկսել է անընդմեջ շախեր տալ, որոնք սպառնալից չեն եղել, սակայն նրան օգնել են ոչ-ոքին պահպանել:

Տուրի մյուս 6 հանդիպումներից 3-ում հաղթանակներ են տարել Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն և Յի Վեյը:

Արոնյանն առայժմ բոլոր 3 պարտիաները ոչ-ոքի ելքով է ավարտել և 1,5 միավորով կիսում է 7-9 տեղերը: 2,5 միավորով առաջատարը Պավել Էլյանովն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում