Վան Գալն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Վան Գալն ավարտել է կարիերան (տեսանյութ)

Հոլանդացի ճանաչված մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:

«Անցած տարի մտածում էի ընդմիշտ ավարտել կարիերաս, սակայն հետո որոշեցի փոքր արձակուրդ վերցնել: Այնուամենայնիվ հետագայում հասկացա, որ այլևս չեմ վերադառնա մարզչական աշխատանքին: Վերջին ժամանակներս իմ ընտանիքում շատ բաներ են տեղի ունեցել: Դա ահազանգ էր ինձ համար, և ես հասկացա, թե ինչ է հարկավոր անել»,- ասել է 65-ամյա մասնագետը:

Վան Գալն իր մարզչական կարիերայի ընթացքում 4 անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն («Այաքս», «ԱԶ Ալկմար»), 2 անգամ` Իսպանիայի («Բարսելոնա») և 1 անգամ` Գերմանիայի («Բավարիա»): Վան Գալի թիմերը նաև մեկական անգամ դարձել են Հոլանդիայի («Այաքս»), Իսպանիայի («Բարսելոնա»), Գերմանիայի («Բավարիա») և Անգլիայի («Մանչեսթեր Յունայթեդ») գավաթակիրներ:

Հոլանդացին միջազգային ասպարեզում «Այաքսի» հետ մեկական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Միջմայրցամաքային Գավաթի հաղթող, իսկ «Բարսելոնայի» հետ մեկ անգամ նվաճել է Եվրոպայի Սուպերգավաթը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում