Պաշտոնական. «Մերսեդեսը» գտել է Ռոսբերգի փոխարինողին

Պաշտոնական. «Մերսեդեսը» գտել է Ռոսբերգի փոխարինողին

«Մերսեդեսը» պաշտոնապես հայտարարել է «Ուիլյամսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտասի հետ պայմանագիր կնքելու մասին: Նոր թիմում ֆին արշավորդը փոխարինելու է Նիկո Ռոսբերգին, ով 2016 թվականի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Գերմանացուն փոխարինելու հիմնական թեկնածուները Բոտասն ու Պասկալ Վերլեյնն էին, սակայն «Մերսեդեսի» ղեկավար Տիտո Վոլֆի ընտրությունը կանգ է առել առաջինի վրա: Ի փոխատուցում «Ուիլյամսին», որ համաձայնել են բաց թողնել Բոտասին, գերմանական թիմը բրիտանացիներին կզիջի արշավորդ Պադի Լոուին, ինչպես նաև բոլիդների շարժիչների գնման համար զեղջ կսահմանի:

«Ուիլյամսում» Բոտասին փոխարինելու է Ֆելիպե Մասան, ով մինչ այդ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն որոշել է ընդունել բրիտանացիներին օգնելու խնդրանքը:

Բոտասը Ֆորմուլա-1-ում իր նորամուտը նշել է 2013 թվականին: Այս ընթացքում 27-ամյա արշավորդը մասնակցել է 78 Գրան-պրիի, որոնցից 9-ում հայտնվել է լավագույն եռյակում: Ընդհանուր առմամբ նա վաստակել է 411 միավոր: Ֆինը նաև մեկ անգամ դարձել է մրցատարածքի ամենարագ շրջանի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում