NBA-ի չեմպիոնության ֆավորիտները. «Գոլդեն Սթեյթը» ջախջախել է «Կլիվլենդին» (տեսանյութ)

NBA-ի չեմպիոնության ֆավորիտները. «Գոլդեն Սթեյթը» ջախջախել է «Կլիվլենդին» (տեսանյութ)

Բասկետբլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի է ունեցել կանոնավոր ամբողջ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը՝ «Գոլդեն Սթեյթ» – «Կլիվլենդ» մրցավեճը: Խաղն ավարտվել է «Ուորիորզի» ջախջախիչ հաղթանակով՝ 126:91 հաշվով:

Երեք շաբաթ առաջ «Կավալերսը» սեփական հարկի տակ մեկ միավորի տարբերությամբ հաղթանակ  էր տոնել՝ որոշիչ նետումը կատարելով խաղավարտից մի քանի վայրկյան առաջ: Այսօր հավասար պայքար հենց սկզբից չի ստացվել, քանի որ Սթիվ Կերի սաները մեկնարկից առավելություն են ստացել:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել տանտերերի հարձակվողական ոճի պաշտպան Կլեյ Թոմփսոնը, ով վաստակել է 26 միավոր: Թիմի մյուս աստղային խաղացողներից Կևին Դյուրանտն իր հաշվին գրանցել է 21 միավոր, Ստեֆ Կարին՝ 20 միավոր ու 11 արդյունավետ փոխանցում, իսկ Դրեյմոնդ Գրինը թրիփլ-դաբլ է ձևակերպել (11 միավոր, 13 անդրադարձ, 11 արդյունավետ փոխանցում):

«Կավալերսի» կազմում լավագույնը «Լեբրոն Ջեյմսն» է եղել, ով հավաքել է 20 միավոր:

«Գոլդեն Սթեյթը» գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Կլիվլենդն» Արևելքի առաջատարն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում