Անդրիասյանն ու Հայրապետյանը՝ Հայաստանի առաջնությունների առաջատարներ

Անդրիասյանն ու Հայրապետյանը՝ Հայաստանի առաջնությունների առաջատարներ

Հայաստանի կանանց և տղամարդկանց շախմատի առաջնություններում երեկ կայացան 5-րդ տուրի հանդիպումները։

Տղամարդկանց մրցաշարում ոչ ոքի խաղաց Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան զույգը, իսկ Ս․ Տեր-Սահակյանը, Կ․ Գրիգորյանը, Տ․ Հարությունյանն ու Տ․ Պետրոսյանը հաղթանակ տարան համապատասխանաբար Հ․ Գաբուզյանի, Ա․ Փաշիկյանի, Ռ․ Հովհաննիսյանի և Հ․ Մարտիրոսյանի նկատմամբ։

Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության 6-րդ տուրից առաջ 3․5 միավորով միանձնյա առաջատարը գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանն է։ Տիգրան Հարությունյանն ու Հ․ Մարտիրոսյանը 3 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։

Այսօրվա զուգերը դասավորվել են այսպես՝

Անդրիասյան – Մարտիրոսյան
Փաշիկյան – Պետրոսյան Տ.
Տեր-Սահակյան – Գրիգորյան
Հարությունյան – Գաբուզյան
Պետրոսյան Մ. – Հովհաննիսյան

Կանանց մրցաշարում ոչ ոքի խաղաց միայն Մարիա Գևորգյան-Արմինե Բաբայան զույգը։ Հաղթանակներ տոնեցին Աննա Հայրապետյանը, Նարինե Գասպարյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը։

5 տուրից հետո Հայաստանի կանանց շախմատի առաջնության առաջատարը Աննա Հայրապետյանն է՝ 4 միավորով, իսկ Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը 3․5 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։

Հայաստանի կանանց շախմատի առաջնության 6-րդ տուրի զույգերը այսպիսին են՝

Ղուկասյան – Գասպարյան
Սարգսյան – Գաբոյան
Ավետիսյան – Առաքելյան
Բաբայան – Հայրապետյան
Գրիգորյան – Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում