Հայաստանի մարզերում ջրագնդակի զարգացման համար առաջին գործուղումը

Հայաստանի մարզերում ջրագնդակի զարգացման համար առաջին գործուղումը

Հունվարի 14-ից 15-ը Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի ջրագնդակ մարզաձևը մարզերում զարգացնելուն ուղղված ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առաջին գործուղումը:

Գործուղմանը մասնակցել են Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խոջոյանը և ORWP ակումբի մարզիչ Նելսոն Մկրտչյանը,- հայտնում է ՀՋՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի մարզերում ջրագնդակ մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ՝ մոտ ապագայում ներգրավելով նոր մարզեր և քաղաքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում